Իսլամի մարտահրավերների վերաբերյալ շարքի առաջին երկու ֆիլմերում` 2009թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին,  ալժիրյան Ատլասում, Թիբհիրինում գնտվող համայնքի վանահայր Քրիստիան դը Շերժեի վկայությունն, ով սպանվեց իր եղբայրներից 6-ի հետ 1996թ.-ին և հոլանդացի քարոզիչ Եղբայր Անդրեի վկայությունը, մեզ  տանում են տանում են դեպի էական հարցեր կրոնների հանդիպման աստվածաբանության վերաբերյալ` մի  բնագավառ, որն այսօր մնում է լայնորեն բաց:  Այս ֆիլմում մեր միտքը լուսավորելու համար մենք նախևառաջ հանդիպել ենք Նոր Ուղի Համայնքի անդամ Հայր Էթիեն Վետոյին: Լինելով փիլիսոփայության և աստվածաբանության դոկտոր` Նոր Ուղի համայնքի անդամ Էթիենը մեկնաբանում է որոշ հաստատուն մտքեր, որ առաջարկում է Վատիկանի  II Տիեզերական Ժողովը` կրոնների միջև հանդիպման աստվածաբանության վերաբերյալ: Այնուհետև Հայր Բլանը` Հայր Էթիեն Ռենոն` Բլան Հայրերի (Սպիտակ հայրերի)` Աֆրիկայի միսիոներների նախկին ընդհանուր ղեկավարը և PISAI-ի (Արաբական և իսլամական ուսմունքների եպիսկոպոսական ինստիտուտ) նախկին ռեկտորը է, մեզ հետ կիսում է իր փորձառությունը, որը մուսուլմանական երկրներում 40 տարվա կյանքի արդյունք է : Իր ողջ կյանքում Էթիենը փորձել է լինել կամուրջ կրոնների միջև: