Եղբայր Անդրեն ավետարանական քարոզիչ էր, հոլանդացի, ամուսնացած, հինգ երեխաների հայր : 1955թ.-ից Բաց Դռներ առաքելության հետ, որ ինքը հիմնել էր, նա աշխատում է առանց հանգստի լքված քրիիստոնյաների մեջ` թշնամական միջավայրում : Սկզբում ավելի քան 12 տարի « Աստծո մաքսանենգը » Ավետարանաը տանում է կոմունիստական բլոկի երկրներ : Այնուհետև ավելի քան 40 տարի Եղբայր Անդրեն նվաճում է իսլամական աշխարհը : « Խաղաղության ավետարանը » տարածելու ջանքով լի նա հանդիպում է ռադիկալ իսլամական խմբերի ղեկավարների : Այս ֆիլմում Եղբայր Անդրեն պատմում է իր կանչւ ու թե ինչպես է ապրում իր առաքելությունը մուսուլմանական աշխարհում : Նրա զարմացնող վկայությունը մեզ հրավիրում է լրջորեն մոտենալ Քրիստոսի այն կանչին. « Գնացեք ուրեմն, բոլոր ազգերից աշակերտներ պատրաստեք » :