Քրիստիան դը Շերժեն աղոթող էր Թիբիրինի վանական Համայնքում` ալժիրյան Ատլաս լեռների եկեղեցում : Ալժիրի համար դժվար տարիներին 1996թ-ին նա սպանվեղ իր մյուս 6 եղբայրների հետ : Իր մի ընկերոջ` մուսուլման Մոհամեդի հետ հանդիպումով Քրիստիան դը Շերժեն ստացավ վանական լինելու իր կոչումը` իսլամի հետ հանդիպման փորձությամբ : Ալժիրի պատերազմի ժամանակ,Մոհամեդը նրան պաշտպանեց իր կյանքի գնով մի պատահարի ժամանակ : Այս իրադարձությունը վճռորոշ դարձավ նրա գոյության համար :  նա լսում է Ալժիրում մի ժողովրդի հետ կապնվելու կանչը : Իր վանական եղբայրների հետ Քրիստիան դը Շերժեն ցանկանում է լինել « աղոթող այլ աղոթողների մեջ » հարևանների ու մուսուլման ընկերների մեջ, ում հետ նա կիսում է իր առօրյան : Հենց իր փորձառությունից է, որ նա մշակում է մի յուրօրինակ աստվածաբանական միտք : Քրիստիան Սալանսոնը` Քրիստիան դը Շերժեի գրվածքներին ծանոթ, մեզ հրավիրում է դեպի Քրիստիան դը Շերժեի մտքի ու կյանքի յուրօրինակություն : նա կիսում է մեզ հետ իր համոզմունքը` այս փոքրիկ անկայուն եկեղեցին տառապած Ալժիրում մեր ժամանակի համար Հոգու նշան է բոլորի համար :